Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումների օջախը 44 կմ խորության վրա էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Կասպից ծովում ավելի քան 44 կմ խորության վրա 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ​​սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
«Կասպից ծովում 44 կմ խորության վրա 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 8.22-ին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Կասպից ծովում վերջին ժամանակների ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 24-ին։ Դրա ուժգնությունը կազմում էր 5,2 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը 61 կմ խորության վրա էր։