Կա ռազմական ուղի և գործարք, ես կնախընտրեի գործարքը. Թրամփը՝ Իրանի միջուկային ծրագրի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը ձգտում է հասնել Թեհրանի հետ ուժեղ համաձայնության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու ճանապարհ ՝ ռազմական և դիվանագիտական, և ընդգծել է, որ նախընտրում է բանակցությունները: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կա երկու տարբերակ՝ ռազմական կամ գործարք, և ես կնախընտրեի գործարքը, քանի որ չեմ ուզում վնասել Իրանին։ Մենք կարող ենք այնպիսի համաձայնագիր կնքել, որը նույնքան արդյունավետ կլինի, որքան ռազմական հաղթանակը։ Բայց ժամանակը սպառվում է, և, այսպես, թե այնպես, բայց ինչ-որ բան տեղի կունենա», - ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է այսօր։
Նա նշել է, որ այդ մոտեցմանը Վաշինգտոնում ոչ բոլորն են կողմնակից, սակայն ինքը ձգտում է դիվանագիտական կարգավորման:
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը ձգտում է հասնել Թեհրանի հետ «ուժեղ համաձայնության», որը կերաշխավորի Իրանի՝ միջուկային զենք չունենալը: