ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը 39 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել ՌԴ չորս մարզի և Սև ու Ազովի ծովերի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 39 անօդաչու, որից 14–ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 12 անօդաչու` Սև ծովի վրա, յոթ–ը` Կուրսկի մարզի տարածքի վրա, երեքը` Ազովի ծովի վրա և մեկական անօդաչու՝ Ռոստովի, Բելգորոդի և Օրյոլի մարզերի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։