ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները Մարտի 8-ի առթիվ պարգևավճար կստանան

Պարգևատրման գումարը յուրաքանչյուր կնոջ համար կազմում է 70 հազար դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Կանանց միջազգային տոնի առթիվ Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն 70 հազար դրամի չափով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։
Կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: