Արարատի մարզում գնացքի և ավտոմեքենայի բախումից տուժած երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Այս պահին երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքի և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով տուժած երկու անչափահաս երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն։ Այս մասին news.am–ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
«Այս պահին երեխաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնել են ԲԿ-ից։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում մահացել էին, երկու անչափահաս երեխաները՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։