ՀՀ-ՌԴ երբեմնի դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են.Շարմազանով

Sputnik
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի մասին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գործողություններով հանգեցրել է նրան, որ ՀՀ-ՌԴ երբեմնի դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են։
«Ոչ ոք չի ասում, որ պետք է կտրել բոլոր կապերը։ Անհրաժեշտ է աշխատել և ԱՄՆ-ի նոր վարչակազմի, և Բրյուսելի հետ, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորովին այլ հարթության մեջ են».-ընդգծել է քաղաքական գործիչը։
Շարմազանովը հիշեցրել է, որ հենց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան է բազմիցս պաշտպանել Հայաստանը թուրքական ինտերվենցիայից, և, որ պատմությունից պետք է դասեր քաղել։