Էդուարդ Շարմազանովը այսօրվա ասուլիսում անդրադարձել է նաև ներքաղաքական օրակարգին և մասնավորապես Հանրապետության 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցների միջև օրստօրե թեժացող բանավեճին։
«Եթե քեզ վրա հետևողականորեն ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կոխել հողը ու ասել, որ ոչինչ չի կատարվում։ ՀՀԿ-ն առնվազն վերջին տարիներին առաջնորդվել է զրո ամբիցիա սկզբունքով` ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով».-Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշել է Շարմազանովը։
Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ-ն երբեք վերմակն իր վրա չի քաշել։