ՀՀ իշխանությունները անգործություն են ցուցաբերում գերիներին վերադարձնելու հարցում։

Sputnik
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ, Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իշխանություններն անգործություն են դրսևորում և բացասական ազդեցություն ունենում Բաքվի բանտերում պահվող գերիների վերադարձի հետ կապված։
«Իհարկե արվում են քայլեր, բայց բացասական։ Իրենց անգործության արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին Բաքվի բանտերում։ 1.5-2 տարի է՝ այդ մարդիկ Բաքվի բանտում են, առաջին անգամ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը խոսել այդ մասին։ Պուտինն իր ասուլիսի ժամանակ հռետորական հարց հնչեցրեց` Երևանում գերիներին սպասո՞ւմ են, իսկ այստեղից՝ զրո արձագանք։ Եթե սպասելիս լինեին, ապա ամեն ինչ կանեին, որ այդ մարդիկ Երևանում լինեին, ոչ թե Ռուբեն Վարդանյանի դեմ ավել-պակաս խոսեին` թե ինչ գործ ուներ Արցախում».-Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշել է Շարմազանովը։