Անտարբերության մասին հիշատակումը հավանաբար ուղղված է ՀՀ իշխանություններին.Դանիելյան

Sputnik
«Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը պետք է ընկալել Ադրբեջանում ընթացող շինծու դավատարության գործընթացի ներքո, քանի որ Վարդանյանը ավելի քան մեկ ու կես տարի Բաքվի բանտում գտնվում է ֆիզիկական ու հոգեբանական կտտանքների ներքո».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Ինչ վերաբերում է ուղերձում անտարբերության մասին հիշատակումներին, ապա Դանիելյանը ենթադրում է, որ Ռուբեն Վարդանյանը նկատի ունի Հայաստանի իշխանություններին, որոնք պնդում են, որ իրենց քայլերը միտված են չվնասելու Բավքում պահվող գերիների վերադարձին։