Տարբեր բաղադրությամբ կաթնամթերքն առանձին դարակներում դնելը ճիշտ է.Պողոսյան

Sputnik
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում օրերս իրականացված փոփոխության համաձայն` ապրիլից կաթնամթերքը հայաստանյան վաճառակետերում պետք է տեղադրված լինի գունավոր դարակներում։
Մասնավորապես` կաթնային յուղի փոխարինիչ պարունակող արտադրանքը պետք է դրվի կանաչ դարակում, առանց փոխարինիչի կաթնամթերքը` նարնջագույն դարակում։
«Տարբեր բաղադրությամբ կաթնամթերքն առանձին դարակներում դնելը ճիշտ է։ Սպառողը պետք է հստակ իմանա, թե ինչ է գնում».-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը։