Ես էլ ունեմ «Օպել» մակնիշի ավտոմեքենա, և Ավինյանի պարզաբանումն ինձ չի գոհացրել.Իսկանդարյան

Sputnik
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը անցած տարեվերջին լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում կարմիր գծերի տուրքը 160 հազար դրամ դարձնելուն, պատասխանել էր, հետևյալ կերպ` մեջբերում եմ` «պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ըստեղ իրա գեղի «Օպելով»։ Քաղաքապետի հոր այս արտահայտությունը զայրույթ և դժգոհություն առաջացրեց Օպել ունեցողների և չունեցողների շրջանում։
Թեև դրանից հետո Տիգրան Ավինյանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե ինչու է հայրն այդպես արտահայտվել ու ներողություն խնդրեց հոր փոխարեն, այդուհանդերձ, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը, ով, ի դեպ, Օպելի վարորդ է, հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Ավինյանի հոր` պահանջելով հատուցել իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։
«Ես էլ ունեմ «Օպել» մակնիշի ավտոմեքենա և ակնկալում եմ, որ դատարանը հօգուտ մեզ վճիռ կկայացնի, քանի որ Ավինյանի պարզաբանումն ինձ չի գոհացրել».-Sputnik Արմեն իայի հետ զրույցում նշել է Իսկանդարյանը։