ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ԱՄՆ-ն քննարկել է իր պատվիրակության կազմը Ուկրաինայի կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններում և այդ մասին տեղեկացրել Ռուսաստանին, Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։
«Մենք առավոտյան քննարկումներ ենք ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի (Մայք Ուոլցի – խմբ.) հետ թիմի մասնակիցների վերաբերյալ։ Մենք կապ ենք հաստատել ռուսների հետ», - ասել է Ուիտկոֆը։ Նա հավելել է, որ Ուկրաինային ևս կտեղեկացնեն։
Ավելի վաղ ՌԴԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ ՄարիաԶախարովան հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցով երկխոսության համար իր ներկայացուցչին կնշանակի այն բանից հետո, երբ դա կանի Միացյալ Նահանգները: Նրա խոսքով՝ այժմ Մոսկվան և Վաշինգտոնը կապեր են հաստատում, որոնք ոչնչացվել են ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից։ Ինչպես նշել Է Զախարովան, կապերի վերականգնմամբ զբաղվելու է նաև Նահանգներում ՌԴ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Դարչիևը: