Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Անդրեևկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Բնակավայրը վերցվել է զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումների վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Անդրեևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ուժերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Անդրեևկա բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։