ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ուկրաինայում եվրոպական զինվորականների հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Նրանք այնտեղ դեռ պաշտոնապես ներկա չեն: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանային մասշտաբով», - ասել է Տասմագամբետովը «Իզվեստիա» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում:
Նա հայտարարել է, որ եթե դրանք ուղարկվեն Ուկրաինա, ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության տարբերակներ առաջարկել։
Տասմագամբետովը կարծում է, որ եվրոպական երկրների բնակչությունը հավանություն չի տա Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու` կառավարության որոշմանը, «քանի որ այդ լրացուցիչ բեռը կընկնի հասարակության ուսերին նույնիսկ այն դեպքում, եթե այդ զորակազմը ներգրավված չլինի հարձակողական գործողություններում»։