Դատարանն արդարացրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին

Հրանտ Բագրատյան
ՀՀ կառավարության նախկին ղեկավարին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել բռնության կոչեր անելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արդարացվել է։ Այս մասին սոցցանցում հայտնել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը։
Ավելի վաղ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար։
Իր ելույթում Բագրատյանը, մասնավորապես, ասել է. «Ձեր ուժով, հզորությամբ հեռացրեք այս իշխանությունը։ Սա ի՞նչ ինքնասպանություն է, որ գործում է ազգը»։