ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ուկրաինայի ԶՈւ՝ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքի գնդակոծության հետևանքով երկու մարդ է տուժել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինո քաղաքը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությանը։ Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, որոնք բեկորային վնասվածքներով ինքնուրույն դիմել են շտապօգնության ենթակայան։ Այնտեղ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց»,-գրել է Գլադկովն իր տելեգրամյան ալիքում։
Նա հստակեցրել է, որ նախնական տվյալներով՝ քաղաքում վնասվել է երկու բազմաբնակարան շենք, 16 առանձնատուն և 1 վարչական շինություն։ Բեկորներից վնասվել է 7 ավտոմեքենա։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց պաշտպանությունը, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։