ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Աբխազիայում ձերբակալվել է Ցանդրիպշի ընտրատեղամասի վրա զինված հարձակման ևս յոթ մասնակից։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նրանցից մեծ քանակի զենք է առգրավվել՝ ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ։ Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 10–ի։
Անցած կիրակի՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, հարձակում էր տեղի ունեցել հայկական դպրոցի ընտրատեղամասի վրա։ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության։
Ըստ ԶԼՄ–ների՝ հարձակումն իրականացրել են նախագահի թեկնածու Ադգուր Արձինբայի կողմնակիցները։ Վերջինս, ինչպես հայտնի է, ընտրություններում պարտվել է Բադրա Գունբային։