Կրեմլում ժողովրդին ուղղված Մակրոնի ուղերձը համարում են առճակատման տանող։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ տպավորություն կա, թե Ֆրանսիան ձգտում է շարունակել պատերազմը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ Ֆրանսիայի նախագահին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ` «ռուսական սպառնալիքի» մասին նրա խոսքերի պատճառով։
«Ֆրանսիայի նախագահի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար»,- ասել է արտգործնախարարը։
Մակրոնը ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ Եվրամիությունը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառման քննարկումը սկսելու որոշման մասին։