Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է մամուլի այն տեղեկությունները, թե Ազատության հրապարակում հացադուլ անող «Ապրելու երկիր» կուսակցույան համահիմնադիր Մանե Թանդիլյանը հրաժարվել է ընդունել իրեն։
«Մենք նույնիսկ փորձ չենք արել հաղորդակցություն ունենալու»,–լրագրողներին ասել է պաշտպանը` պարզաբնելով, որ այցելության պահին Թանդիլյանն ու մյուս հացադուլավորները քնած են եղել, Թանդիլյանի բժիշկն էլ հայտնել է, որ նա իրենղ թույլ է զգում հաղորդակցության համար։