Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք տիրաժավորում են այն սուտը, որ ձեռնտու է Փաշինյանին. Հայկ Մամիջանյան

Sputnik
Փոխադարձ մեղադրանքներ խորհրդարանում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ընդդիմության շարքերում առկա խնդիրներին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, իրենց և «Հայաստան» խմբակցության միջև խզում չկա։
«Ուղղակի Ռոբերտ Քոչարյանի աջակիցների մեջ, պարզվեց` կան մարդիկ, որոնք տիրաժավորում են այն սուտը, որ ձեռնտու է Փաշինյանին»,– ասել է Մամիջանյանը։