Ով ինչ է արել, կարևոր չէ, կարևորը այդ ամենը թույլ չտալն է. Աղվան Վարդանյան

Sputnik
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը, պատասխանելով ընդդիմության շարքերում առկա քարոզչական պայքարի մասին հարցին, հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նույն հակաքարոզչությոսւնը տարվում էր երկրորդ նախագահի նկատմամբ։
«Թե ով ինչ է արել, կարևոր չէ, կարևորը այդ ամենը թույլ չտալն է, և այն, թե ով ինչպես է դա անելու»,– ասել է Վարդանյանը` համոզմունք հայտնելով, որ հարկ եղած դեպքում հանրությունը դա կտեսնի։