Շահումով խաղերի և բուքմեյքերների հարկերի ավելացումը խաղամոլության կրճատմանը չի նպաստելու. Արթուր Միքայելյան

Sputnik
Շահումով խաղերի և բուքմեյքերների հարկերի ավելացումը խաղամոլության կրճատմանը չի նպաստելու . Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել «Գիտակից հասակարություն» կենտորնի նախագահ Արթուր Միքայելյանը` մեկնաբանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է շահումով խաղերի տարածումը կանխելու և սահմանափակելու համար ավելացնել ոլորտի ընկերությունների հարկերը։
«Այս օրենքի մեջ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում, բացի նրանից, որ հարկերը ավելանալու են։ Այն փաստը, որ սա խաղամոլության կրճատմնը որևէ կերպ չի նպաստելու, դա միանշնակ է»,– ասել է Միքայելյանը։
Վերջին 13 տարիներին շահումով խաղերի և բուքմեյքարական ընկերությունների շահույթներն աճել են աննախադեպ տեմպերով։ Պաշտնական վիճակագրության համաձայն, եթե 2010թ․–ին դրանց շրջանառության ծավալ 35 միլիոն դոլար էր, ապա 2023թ․–ին` արդեն 15,8 միլիարդ դոլար, այսինքն 440 անգամ ավելի։