ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարեհը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել՝ պահանջելով բացատրել, թե ինչու մոլդովական կողմը, խախտելով դիվանագիտական նորմերը, չի ընդունել ՌԴ դեսպան Օլեգ Օզերովի հավատարմագրերը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Տարակուսանք ենք հայտնել, որ 2024 թվականի հոկտեմբերին երկիր ժամանած Մոլդովայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Օզերովի հավատարմագրերը Մոլդովայի նախագահը մինչ օրս չի ընդունել՝ խախտելով դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Մոլդովայի դեսպանին է փոխանցվել Վիեննայի կոնվենցիայի տեքստը և բանավոր նոտա է տրվել՝ պահանջելով պարզաբանել մոլդովական կողմից դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների նկատմամբ կիրառվող պրակտիկայի միատեսակության և նրանց կողմից հավատարմագրերի հանձնման հերթականությանը վերաբերող դրույթների խախտման պատճառները: