ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդներին՝ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին, ինչպես նաև Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Մինսկ՝ բանակցությունների։
«Պայմանավորվել է պետք: Ուզում եք, եկեք, մոտ է... Կես ժամ` ինքնաթիռով... Եկեք հանգիստ, առանց աղմուկի, առանց գոռգռալու նստենք, պայմանավորվենք: Փոխանցեք Թրամփին` ես սպասում եմ նրան այստեղ Պուտինի և Զելենսկու հետ, կնստենք և հանգիստ կպայմանավորվենք, եթե ուզում եք պայմանավորվել», – ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում ասել է նա:
Նույն հարցազրույցում Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը չի ցանկանում խառնվել Ուկրաինայի հետ կապված վեճերին կամ միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար:
Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։