ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Այսօր ՀՀԿ երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում են կուսակցության գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր։
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀԿ ներկայացուցիչների մասնակցությանը Մեծ Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին։