ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երևանում երթուղային ավտոբուսը բախվել է «Porshe»-ին, առկա է վառելիքի արտահոսք։ Տեղեկությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 14:48-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Porshe» մակնիշի ավտոմեքենան և «Zhong Tong» մակնիշի երթուղային ավտոբուսը, կա տուժած․ առկա է վառելիքի արտահոսք։
Տուժածին տեղում ցուցաբերվել է օգնություն։