Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Դոնեցկի բնակիչը զոհվել է Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով, կան նաև վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ գնդակոծության են ենթարկել Գորլովկայի քաղաքացիական օբյեկտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մեկ խաղաղ բնակիչ զոհվել է, երկուսը տուժել են այսօր ԴԺՀ-ում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնել Է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։
Ուկրաինական ԶՈւ-ն գրոհել է Գորլովկայի վրա նաև ԱԹՍ-ներով։Կրակոցների հետևանքով վնասվել են մանկապարտեզը, կաթսայատունը, բազմաբնակարան շենքը և քաղաքացիական մեքենաները:
Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում ԴԺՀ-ի քաղաքացիական օբյեկտներին և մեքենաներին՝ կիրառելով տարբեր տեսակի սպառազինություններ և անօդաչու թռչող սարքեր: