Բաքուն տեղեկացրել է Ադրբեջանում մեր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին. ԿԽՄԿ

Կարմիր խաչ
Կազմակերպությունն այժմ ոչ հրապարակային երկխոսություն է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու՝ այդ երկրի իշխանությունների մտադրության մասին: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը:
«Ադրբեջանի կառավարությունը մեզ հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ տեղի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին», – ասել է նա:
ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ ներկայում Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում։
«Դա մեր գաղտնի երկխոսության մի մասն է», - նշել է Լաշանը:
Նշենք, որ ԿԽՄԿ-ն այսօրվա դրությամբ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին: Յուրաքանչյուր ամիս ԿԽՄԿ աշխատակիցներն այցելում են գերիներին, շփվում նրանց հետ և հնարավորություն տալիս կապ հաստատել իրենց հարազատների հետ։