ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։
ՆԳՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 2 վիրավոր։
Հաղորդագրությունում նշվում է, որ բախվել են Երևան– Երասխ երկաթգծի մարդատար գնացքն ու ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան։