Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկությունը

Սամարա
Հարձակումն իրականացվել է գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Այս մասին հայտնել է Սամարայի մարզպետ Վյաչեսլավ ՖեդորիշչևըTelegram-ի իր ալիքում։
«Այս գիշեր հակառակորդի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սիզրանիի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Մեր ՀՕՊ–ի ուժերով անօդաչուները ոչնչացվել են։ Զոհեր և տուժածներ չկան», – գրել է նա։
Գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները Սամարայի մարզի երկնքում երկու անօդաչու են որսացել։ Ընդհանուր առմամբ, վեց մարզերի երկնքում ուկրաինական 18 անօդաչու է խոցվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։