ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում գտնվող երկու բնակելի շենքերի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռիլսկիի երկու բնակելի շենքերի վրա։ Հարձակման հետևանքով վնասվել է շենքերից մեկի տանիքը, վնասվել են երկրորդ շենքի պատուհաններն ու ճակատը»,- հայտնել է Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։
Նա հավելել է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։