Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն մեկ օրում հինգ հակագրոհ է հետ մղել Կուրսկի մարզում. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով ավելի քան 20 բնակավայրերի շրջաններում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. «Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները մեկ օրում Կուրսկի մարզում հետ են մղել ուկրաինական զորքերի հինգ հակագրոհ և 10 բնակավայրերի շրջաններում պարտության մատնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում Գոնչարովկա, Գուևո, Կազաչյա Լոկնյա, Կուրիլովկա, Լեբեդևկա, Մալայա Լոկնյա, Մախնովկա, Ստարայա Սորոչինա, Սուջա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերի շրջաններում պարտություն են հասցրել ծանր մեքենայացված, հինգ մեքենայացված, մոտոհրաձգային, գրոհային, երկու դեսանտագրոհային, ինչպես նաև տարածքային պաշտպանության երկու բրիգադների և Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհային գնդերի կազմավորումներին: Հետ է մղվել հակառակորդի հինգ հակագրոհ», - ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիայի հարվածներով և հրետանիով խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան Կուրսկի մարզի ավելի քան 20 բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։