ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Վերջին օրերին Ելիսեյան պալատի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց անցկացման հարցում չի եղել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողների համապատասխան հարցին Պեսկովը բացասական պատասխան է տվել:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ կարող է վերսկսվել Պուտինի հետ իր երկխոսությունը, խոսակցությունը կարող է կայանալ «հարմար պահի»:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի, երբ իրավիճակը կայունանա։ Կրեմլում նշել են, որ Ֆրանսիայի նախագահն այդ ուղղությամբ որևէ իրական քայլ չի արել։