ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում. կա 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Մարտի 4-ին` ժամը 16։39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է մոտ 25 տոննա տարողությամբ հեղուկ գազի գլանատակառը։