Հնարավոր է, որ Կիևը կհակվի խաղաղության` ԱՄՆ-ի օգնության սառեցման պատճառով. Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ուկրաինան ԱՄՆ-ից ստանում է սպառազինությունների և հետախուզական տվյալների ամենամեծ մասը, ուստի Վաշինգտոնի կողմից այդ օգնության դադարեցումը կարող է Կիևին դրդել գնալ խաղաղ կարգավորման ուղիով։ Այս մասին «Ռոսիա 1» հետուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հարցազրույցի մի հատված իր Telegram-ալիքում տեղադրել է հաղորդման վարող Պավել Զարուբինը։
«Այսպես կոչված ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների մեծ մասը գալիս է հենց ԱՄՆ-ից։ Բոլոր հետախուզական տվյալները` հիմնականում արբանյակային հետախուզության տվյալները և այլն, բոլորը հիմնականում ԱՄՆ-ի գծով են ստացվում»,-ասել է Պեսկովը։
«Եթե դա իսկապես այդպես է, և եթե այդ մատակարարումները կանգնեցվեն կամ դադարեցվեն, ապա ամբողջ զինամթերքի, ամբողջ տեխնիկայի, բոլոր հետախուզական տվյալների մեծ մասը Կիևի ռեժիմը կկորցնի, և հավանաբար կարելի է առանց ավելորդ լավատեսության համեստորեն հուսալ, որ դա կարող է Կիևի ռեժիմին դրդել հակվել իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու փորձերին»,-հավելել է Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Պեսկովը այդ միտքն արտահայտել էր ճեպազրույցի ժամանակ` նշելով, որ եթե ԱՄՆ-ն դադարեցնի այդ մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում: