ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, նախնական պայմանավորվածությամբ, կլինի հունիսի 5-6-ին: Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այցը կլինի պաշտոնական, մենք հնարավորինս շատ այն կլցնենք։ Երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք որ մնացել են, կփորձենք այդ հարցերը լուծել»,– ասաց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց, որ հայ– ռուսական հարաբերություններում որևէ փոփոխություն ու նորություն չկա։
Նշենք, որ Մատվիենկոյի hայաստանյան այցի նախապատրաստման մասին առաջին անգամ հունվարին հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: