Ավտովթար՝ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին, կա 4 զոհ. ՆԳՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այս գիշեր ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս։