ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը կասեցնելու որոշման մասին լուրերը՝ կոչ անելով Կիևին ձգտել խաղաղության հասնելուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահը հստակհասկացրել է, որ ինքը կենտրոնացած է խաղաղության վրա ։ Մեզ անհրաժեշտ է, որմեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այդ նպատակին... Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը, որպեսզի համոզվենք, որ այն նպաստում է այս որոշմանը», - մեջբերել է Washington Post-ը Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը:
Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը, քանի դեռ Թրամփը չի որոշել, որ Կիևը հավատարիմ է խաղաղ բանակցություններին: Ճշտվում է, որ խոսքը ոչ թե օգնության ժամանակավոր դադարեցման մասին է։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Թրամփի ու Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։