ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ամերիկյան կողմը դեռ չի հայտարարել Ռուսաստանի հետ շփումներում Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Դեռ չկա»,-ասել Է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից առաջարկներ եղել են Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի թեկնածության վերաբերյալ:
ՌԴ նախագահի օգնականը հայտնել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները դեռևս չեն պայմանավորվել մարտին պատվիրակությունների նոր հանդիպման անցկացման հնարավորության մասին:
«Չգիտեմ, դեռ չենք պայմանավորվել այդ մասին»,-ասել է Ուշակովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այս ամիս ևս մեկ հանդիպում լինի ԱՄՆ պատվիրակության հետ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար Մոսկվան և Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկեն փոխադարձ վստահության վերականգնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Պուտինը պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկել սպառազինությունների կրճատումը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող էին 50 տոկոսով կրճատել իրենց զինանոցները, իսկ Չինաստանը հետագայում կարող էր միանալ այդ գործընթացին։