Հանրությանն ուզում ենք ցույց տալ 2018թ․-ի և այսօրվա Փաշինյանի խայտառակ տրանսֆորմացիան.Մանուկյան

Sputnik
Վարչական դատարանում այսօր նախատեսված էր արտգործնախարարության դեմ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի և Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը, որը վերաբերում է իշխանության կողմից ընդդիմադիր պատգամավորներին խաղաղության պայմանագրին ծանոթանալու արգելքին։
Ըստ հայցադիմումի հեղինակների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ և արտգործնախարարության հնազանդ կատարմամբ ընդդիմադիր պատգամավորներին արգելվել է հետագայում ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։ Ընդ որում որեւէ հիմնավորում գերատեսչությունը չի ներկայացրել, պնդում են ընդդիմադիր պատգամավորները։
«Մենք 1-2 անգամ ծանոթացաք խաղաղության պայմանագրի առաջարկների և, չբացահայտելով գաղտնիքները, մեր ահազանգը հնչեցրեցինք։ Եվ դրա արդյունքում իշխանությունը չարեց սահմանադրական բարեփոխում օպերացիան»․-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկանը։
«Հանրությանն ուզում ենք ցույց տալ 2018թ․-ի և այսօրվա Փաշինյանի խայտառակ տրանսֆորմացիան».-լրագրողներին ասել է Մանուկյանը։