Դեմ քվեարկեցինք, որովհետև և՛ սիրում ենք Հայաստանը և՛ լավ գիտենք ԵՄ-ն․Աշոտյան

Sputnik
Իր քրեական գործին առնչվող դատական նիստից հետո Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։
«Մենք դեմ քվեարկեցինք, որովհետև և՛ սիրում ենք Հայաստանը և ՛ լավ գիտենք ԵՄ-ն։ Մենք հարգում ենք ԵՄ-ն և չենք ուզում նման չմշակված քաղաքական անհեռատես կապրիզներով «ջառմա» դառնալ Եվրամիության վրա: Մենք դեմ ենք քվեարկել նաև պաշտպանելով ԵԺԿ-ն ու ԵՄ-ն անիմաստ խայտառակությունից»․-պարզաբանել է Աշոտյանը։