Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկվա երկարատև քննարկումից հետո որոշվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա, այսինքն` մարտի 25-ը։
Փոխնախարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր նախագծի նախաբանին, որը, ըստ Հովհաննիսյանի` պետք է հանվի` կարգավորման բեռ չունեցող նախադասություններով չծանրաբեռնելու համար։
Օրինագծի նախաբանում գրված է, որ Հայաստանը, արտահայտելով Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հետաձգումը պատահական չէ և կարող է Ռուսաստանի հետ սակարկելու գործիք դառնալ Հայաստանի իշխանությունների ձեռքին։