Ընտրատեղամասի վրա հարձակման պատասխանատուները կպատժվեն․ Աբխազիայի նորընտիր նախագահ

Кандидат в президенты Абхазии Бадра Гунба
Հարձակման փաստով քրեական գործեր է հարուցել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության հատկանիշներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Աբխազիայի Գագրայի շրջանում ընտրատեղամասի վրա հարձակման պատասխանատուները կպատժվեն։ RT-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նորընտիր նախագահ Բադրա Գունբան:
Երկրի ընտրված նախագահը նշել է, որ հանձնարարել է իրավապահներին պարզել կատարվածը:
Հիշեցնենք, որ Գունբան հաղթել է ընտրությունների երկրորդ փուլում։ Քվեարկությունն ընթացել է հանրապետության 152 և արտերկրի երկու ընտրատեղամասերում՝ Մոսկվայում և Չերկեսկում: Ընտրացուցակներում ընդգրկված է 134500 ընտրող։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին Բադրա Գունբան, որն առաջին փուլում հավաքել էր 46,38 տոկոս ու նրա մրցակից Ադգուր Արձինբան ( 36,92 տոկոս): Երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 50%-ը՝ գումարած մեկ ձայն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայում զինված հարձակում է տեղի ունեցել Ցանդրիպշի ընտրատեղամասի վրա: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության հատկանիշներով։