Վերին Լարսում խստացվել է էլեկտրոնային հերթի պահպանման հսկողությունը. Մենյայլո

Վերին Լարս
Վերին Լարս. Արխիվային լուսանկար
Որոշումն ընդունվել է Վլադիկավկազ -Վերին Լարս հատվածում երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկության բացման ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հյուսիսային Օսեթիայում խստացվել է Վերին Լարսով անցնելու էլեկտրոնային հերթի պահպանման վերահսկողությունը: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Հյուսիսային Օսեթիա-Ալանիա հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Որոշումն ընդունվել է Վլադիկավկազ-Վերին Լարս հատվածում երկու ուղղություններով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկության բացման ֆոնին:
«Հարցը պետք է լուծել Ռոստրանսնադզորի հետ։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն արտահերթ հատել անցակետը, կտուգանվեն և կտարվեն ավտոկայանատեղի»,-ասել է Մենյայլոն։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը 10 օրից ավելի փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Պարբերաբար այն բացվել է մի քանի ժամով. ներկայում երթևեկությունն իրականացվում է սովորական ռեժիմով: