ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը նոր նախագահ ունի

Յուձի Իվասավա
Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախկին նախագահ Նավաֆ Սալամը հրաժարական է տվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոր նախագահ է ընտրվել ճապոնացի դատավոր Յուձի Իվասավան: Այս մասին հաղորդվում է X սոցիալական ցանցում էջում։
«Դատավոր Նավաֆ Սալամի՝ 2025 թվականի հունվարի 14-ին նախագահի պաշտոնից հրաժարականի կապակցությամբ դատավոր Իվասավա Յուձին (Ճապոնիա) այսօր ընտրվել է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահ», - ասված է դատարանի հաղորդագրության մեջ:
Իվասավան ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի անդամ է 2018 թվականի հունիսի 22-ից: Մինչ այդ նա Տոկիոյի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր էր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի նախագահը։
Հայաստանը կլինի ՄՔԴ–ի ակտիվ անդամ. Արարատ Միրզոյանի հայտարարությունը
Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախկին նախագահ Նավաֆ Սալամը հրաժարական է տվել: ՄԱԿ-ի դատարանի անդամի և նախագահի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետն ավարտվում էր 2027 թվականի փետրվարի 5-ին։