ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ հրաժարական է տվել։
Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար և իրանական քաղաքականության ծանրակշիռ ներկայացուցիչն իր «X» սոցցանցում պարզաբանել էր իր հեռանալը բազմաթիվ սպառնալիքներով, զրպարտանքներով և ապատեղեկատվությամբ։ Արդյունքում նա որոշել է վերադառնալ համալսարանական աշխատանքին։
Նախորդ տարվա օգոստոսի սկզբին Զարիֆը ստանձնել էր փոխնախագահի պաշտոնը Մասուդ Փեզեշքիանի կաբինետում, 10 օր անց հրաժարական էր տվել, սակայն նույն ամսվա վերջին կրկին փոխնախագահ էր դարձել։
2013-2021 թվականներին քաղաքական գործիչը գլխավորում էր երկրի ԱԳՆ–ն և միջուկային գործարքի գլխավոր բանակցողն էր։