Հրաձգություն Իսրայելի Հայֆա քաղաքում. ոստիկանությունը դիտարկում է ահաբեկչության վարկածը

Արխիվային լուսանկար
Զոհերի ստույգ թվի մասին դեռ պաշտոնական տվյալներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես հնարավոր ահաբեկչություն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ynet» պորտալը պարզաբանում է, որ հարձակումը տեղի է ունեցել կենտրոնական ավտոկայանում։ Պարբերականի տվյալներով՝ առնվազն չորս մարդ վիրավորվել է, իսկ երկու հարձակվողները վնասազերծվել են։
Դեպքի վայր օպերատիվորեն ոստիկանական ուժեր են ուղարկվել։