ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուսական ՀՕՊմիջոցները մեկ գիշերվա ընթացքում երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Լիպեցկի մարզում, երկուսը՝ Ռոստովի և երկուսը՝ Բելգորոդի շրջանում, հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարքեր. երեք ԱԹՍ ՝ Լիպեցկի մարզի տարածքում, երկու ԱԹՍ՝ Ռոստովի մարզի տարածքում ու երկու ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։