Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ամռանը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի

Հունիսի 9-ին հայ ֆուտբոլիստները կհանդիպեն նաև Չեռնոգորիայի թիմի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ազգային թիմի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Նշվում է, որ խաղը կկայանա հունիսի 6-ին Պրիշտինայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:
Նշենք, որ Հայաստանի և Կոսովոյի հավաքականներն առ այսօր անցկացրել են երկու հանդիպում՝ ընկերական խաղերի մակարդակով: 2022 թվականին Պրիշտինայում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ 2024 թվականին Երևանում հաղթել են կոսովցիները՝ 1:0 հաշվով:
Հունիսի 9 - ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ մրցելով Չեռնոգորիայի ազգային թիմի հետ: