Գրեթե 40 մարդ է տուժել Թուրքիայի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով

Արխիվային լուսանկար
Հունաստանից մեկնող ավտոբուսում եղել է 44 ուղևոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Թուրքիայի արևմտյան Չանաքալե նահանգում ավտոբուսը դուրս է եկել մայրուղուց, տուժել է 37 մարդ: Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։ Հունաստանի փառատոնից թուրքական Իզմիր վերադարձող ավտոբուսում եղել է 44 ուղևոր:

«Վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան Գելիբոլու շրջանում, այն դուրս է եկել մայրուղուց ու ընկել առվափոսը, տուժել է 37 մարդ, այդ թվում՝ վարորդը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ վարորդը քնելէ ղեկին այն բանից հետո, երբ ավտոբուսը սահմանային անցակետերի ծանրաբեռնվածության պատճառով առնվազն 5 ժամ է անցկացրել Թուրքիայի սահմանամուտքի մոտ: